Միզերերե (վեպ)
Միզերերե ֆր.՝ Miserere | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | քրեական վեպ |
Հեղինակ | Ժան-Քրիստոֆ Գրանժե |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Տեսարան | Փարիզ |
Հրատարակվել է | 2008 |
Միզերերե (ֆր.՝ Miserere), ֆրանսիացի գրող և սցենարիստ Ժան-Քրիստոֆ Գրանժեի 2008 թվականին լույս տեսած դետեկտիվ ժանրին պատկանող վեպը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում խորհրդավոր կերպով կատարված սպանություն։ Զոհը նույն եկեղեցու մանկական երգչախմբի ղեկավար և երգեհոնահար Վիլհելմ Գյոտցն էր, ով 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո մի կերպ կարողացել է փախչել գաղտնի ոստիկանության ճիրաններից և ապաստան գտել Փարիզում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Սարգիսը կատարված սպանության մասին, բացի ոստիկանությունց տեղեկացնում է նաև այդ եկեղեցու հավատացյալ և Փարիզի հայկական համայնքի հարգված անդամներից մեկին՝ ոստիկանության նախկին սպա Լիոնել Կասդանին։ Կասդանը խիստ հետաքրքրվում է այդ տարօրինակ սպանությամբ և ձեռնամուխ լինում այդ դեպքի հետաքննությանը։ Շուտով նրան է միանում նաև ոստիկանության աշխատակից Սեդերիկ Վոլոկինը։ Նրանք երկուսով կարողանում են հետաքննել և բացահայտել զոհի՝ Վիլհելմ Գյոտցի մութ անցյալը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս վեպի հերոսներին լույս սփռելու այս խորհրդավոր սպանության հանգամանքների վրա։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թ. - «Միզերերե», ռեժիսոր՝ Սիլվեն Ուայթ (ֆր.՝ Sylvain White), գլխավոր դերակատար՝ Ժերար Դեպարդիե[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միզերերե(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|